ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արմեն Սարգսյան. Եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար

Արմեն Սարգսյան. Եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար
01.10.2020 | 22:04

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ամերիկյան CNBC-ի հետ հարցազրույցում խոսել է Կովկասում սիրիական սցենարի կրկնության վտանգի մասին` նախազգուշացնելով, որ եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար. - «Պատկերացնում եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա»:


Լրագրողի հարցին, թե դա կպատահի, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ»:


Հայաստանի նախագահը նույն շեշտադրումներն արել է նաև BBC-ի արաբական ծառայությանը հարցազրույցում:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ